Փիթեր Նաջարյան
Փիթեր Նաջարյան անգլ.՝ Peter Najarian | |
---|---|
Ծնվել է | 1940 |
Ծննդավայր | Յունիոն Սիթի, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, նկարիչ և քանդակագործ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ռատգերսի համալսարան (1958), Westminster Kingsway College?, Սթենֆորդի համալսարան (1968) և Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում |
Աշխատավայր | Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, Ուտյնի պետական համալսարան, Սկրիփս քոլեջ, Կալիֆոռնիայի համալսարան, Հավայան կղզիների համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Ազգականներ | Արթուր Փինաջյան |
Փիթեր Նաջարյան (անգլ.՝ Pete Najarian, 1940, Յունիոն Սիթի, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկահայ գրող, նկարիչ, քանդակագործ։
Նկարիչ Արթուր Փինաջյանի զարմիկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիթեր Նաջարյանը ծնվել է Նյու Ջերսիում։ 1958 թվականին ավարտել է Ռատգերի համալսարանը։ Նյու Յորքի քաղաքային վարչությունում աշխատել է որպես սոցիալական հետախույզ, գործունեությունն իրականացրել է Հարլեմում։
Երեք տարի բնակվել է Լոնդոնում, Քինգսուեյ Դեյ քոլեջում ուսանել է անգլերեն բանասիրություն, Բրիտանական կինոյի ինստիտուտի կրթական ֆակուլտետում՝ ֆիլմագրություն։
ԱՄՆ վերադառնալով՝ 1967-1968 թվականներին Սթենֆորդի համալսարանից ստացել է Ստեգներ կրթաթոշակ։ 1970 թվականին Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում։ 1988-1989 թվականներին որպես Ֆուլբրայթ ծրագրի դասախոս եղել է Խորհրդային Հայաստանում, օգնել երկրաշարժից տուժածներին։ «Ամերիկյան մենություն» ժողովածուի «Աղջիկը» կարճ պատմվածքը պատմում է նրա այդ շրջանի փորձի մասին։
Դասավանդել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանում, Ուայնե պետական համալսարանում, Կանանց Սքրիպս քոլեջում, Սան Դիեգոյի կալիֆորնյան համալսարանում, Հավայան համալսարանում, Դավիսի կալիֆորնյան համալսարանում, Բերկլիի կալիֆորնյան համալսարանում։ Աջակցել է «Գրական արվեստ» ամսագրին[1][2]։
Նաջարյանի ստեղծագործությունները քննարկվել են Երևանում՝ Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին նվիրված գիտաժողովում[3]։
Գեղանկարչական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաջարյանը պլենէրային նկարիչ ու քանդակագործ է։ Նրա աշխատանքները ցուցադրվել է Հայաստանի նկարիչների միությունում, Հըրսթ պատկերասրահում[4], Կալիֆորնիայի սուրբ Մարի քոլեջում, Կալիֆորնիայի Նապա Վելի թանգարանում, Բերկլիի հանրային գրադարանում[5]։
Նաջարյանը հանդիսանում է իր վերջին չորս գրքերի նկարազարդումների հեղինակը։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Voyages[6], վեպ, 1971
- "Wash Me On Home, Mama," վեպ, 1978
- "Daughters of Memory[7]," վեպ, 1986
- "The Great American Loneliness[8]," ժողովածու, 1998
- "The Artist and His Mother[9]," նոն-ֆիքշն վեպ
- "The Paintings of Art Pinajian, A Family Story," նոն-ֆիքշն վեպ[10], 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Peter Najarian: Painting the Model». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «The Sixties».
- ↑ «Society for Armenian Studies Marks 40th Anniversary in Yerevan».
- ↑ «East Bay Artists Capture More Than Meets the Eye». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «The Paintings of Pete Najarian at Berkeley Public Library».
- ↑ «Voyages».
- ↑ «An Armenian Man and His Mother». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «The Great American Loneliness».
- ↑ «The Artist and His Mother».
- ↑ «Regent Press».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Ռատգերսի համալսարանի շրջանավարտներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկահայ արձակագիրներ
- Ամերիկահայ գրողներ
- Ամերիկահայ նկարիչներ
- Ամերիկահայ քանդակագործներ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ